Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Մարզեր

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնից տեղեկացնում են, որ 2006 թ. մարզի ճանապարհաշինությանը հատկացվելու է 3 մլրդ 250 մլն դրամ: Դա 3 անգամ ավել է նախորդ տարում մարզին հատկացված ճանապարհաշինական գումարներից: Ընդ որում` 2մլրդ 800 մլն դրամը հատկացվելու է պետբյուջեով, իսկ 450 մլն դրամը` ԻՖԱԴԻ ծրագրով:

Գումարների պատկառելի բաժինը ներդրվելու է 40 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման վրա, իսկ 346մլն-ը` ճանապարհների շահագործման եւ ձմեռային պահպանության համար նախատեսվել է 530 մլն դրամ: Հիմնանորոգվելու են Մարտունի-Վարդենիս 30 կմ, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս 4.8 կմ եւ Դիլիջան-Ձորավանք ճանապարհների 5.2 կմ հատվածները:

Իսկ ԻՖԱԴ-ի ծրագրով 450 մլն դրամ ներդրմամբ ամբողջությամբ հիմնանորոգվելու է Գավառ-Գեղարքունիք 10.4 կմ երկարությամբ ավտոճանապարհը: Մինչեւ Ապրիլի 5-ը բոլոր ուղղություններում հայտնի կդառնան մրցույթների հաղթողները, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի մայիսից:

Գավառի «Քյավառ» Հ/Ը