ՖԻՖԱ-ն 108 միլիոնի վնաս է կրել
Ֆուտբոլի միջազգային միությունն այսօր արտահերթ համաժողով կանցկացնի Ցյուրիխում, որի ժամանակ պետք է ընտրվի կազմակերպության նոր նախագահ: Առավոտյան տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը: Այն քննարկելու է նախագահի ընտրության հետ կապված հարցեր: Ի դեպ, ՖԻՖԱ-ի կողմից ստեղծված անկախ հետազոտությունների կոմիտեի ներկայացուցիչ Սուկետու Պատելը հայտարարել է, որ կազմակերպությունը ֆինանսական լուրջ կորուստ է կրել 2015 թվականին: «Վերջին 20 տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն առաջին անգամ վնասով է փակել տարին: Այն կազմել է մոտ 108 մլն դոլար: Կազմակերպությունը կորցրել է իր վստահությունը, որի արդյունքում պակասել են ներդրողների թիվը եւ հովանավորները» - ասել է Սուկետու Պատելը: Հիշեցենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում են 5 հոգի: Նրանցից ֆավորիտներ են համարվում ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն եւ շեյխ Սալման ալ Խալիֆան, որը ներկայացնում է Բահրեյնի ֆուտբոլի ֆեդերացիան: ՖԻՖԱ-ի անդամ 209 երկրներից ընտրությանը կմասնակցեն 207-ը (Քուվեյթն ու Հորդանանը զրկվել են այդ իրավունքից):