A
A
Մեր շախմատիստներն անհաջող մեկնարկեցին Չինաստանում
Հայաստանի շախմատիստներն անհաջող սկսեցին ելույթները Չինաստանում մեկնարկած մտավոր խաղերում: Այսօր կայացած արագ շախմատի մրցաշարում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը չորս հնարավորից վաստակել է 2 միավոր եւ բաժանում է 7-11-րդ տեղերը: Մեր մյուս մասնակիցը՝ Սերգեյ Մովսիսյանը, կես միավոր քիչ ունի եւ ներկայումս կիսում է 12-13-րդ տեղերը: Կանանց մրցաշարում հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը նույնպես վաստակել է 1,5 միավոր եւ առայժմ տեղ է զբաղեցնում երկրորդ տասնյակում: Վաղը կկայանան արագ շախմատի մնացած երեք տուրերը: Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակները, մերոնցից մեդալի համար կարող է պայքարել միայն Գաբրիել Սարգսյանը, եթե, իհարկե, նա հաղթի մնացած երեք պարտիաներում: