Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյան՝ 19+19

Սպորտ
heno-1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի «Հոֆենհայմի» հետ խաղում մեր ֆուտբոլիստը նախ հավասարեցրել է հաշիվը, ապա գոլային փոխանցում կատարել իր խաղընկերոջը: Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը օգնել է «Բորուսիային» կամային հաղթանակ տանել ՝ 3:1: Ինչպես նշում են վիճակագիրները, հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրած 37 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ եւ կատարել 19 արդյունավետ փոխանցում: Այդ ցուցանիշով նա լավագույնն է Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների մեջ: