A
A
Մոլդովացիները հայ խաղացողից ավելի գերադասեցին աֆրիկացուն
Քիշնեւի «Դաչիա» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է Հայաստանի հավաքականի հարձակվող Վարդան Պողոսյանի ծառայությունից: Ինչպես տեղեկացնում է մոլդովական ակումբի մամուլի ծառայությունը, հայ ֆուտբոլիստի պայմանագիրը, որը կնքվել էր հունվարին, երկկողմանի համաձայնությամբ խզվել է: Վարդան Պողոսյանը ելույթները կրկին կշարունակի «Փյունիկում»: Ի դեպ, «Դաչիան» մեր ֆուտբոլիստից հրաժարվելուց հետո պայմանագիր է կնքել երկու նոր խաղացողների հետ՝ տեղացի Վադիմ Չեմիրտանեի եւ տոգոցի Ֆրանկ Մավուենայի հետ: