A
A
ԱՄՆ-ն շարունակում է հետապնդել ՖԻՖԱ-ին
Աշխարհի խոշորագույն բանկերից մեկը՝ «Սիթիբանկը», կասկածվում է ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի մասնակցության մեջ: Բանն այն է, որ ԱՄՆ-ի դատախազությունը հարցում է արել բանկին եւ դրա մասնաճյուղերին՝ պարզելու՝ արդյոք դրանց օգնությամբ փոխանցումներ չեն արել կամ գումարներ չեն ստացել ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարները, որոնք մեղադրվում են կաշառակերության մեջ: «Սիթիբանկի» ղեկավարությունը տվել է իր համաձայնությունը ԱՄՆ-ի դատախազության հետ համագործակցելու հարցում: Իսկ ահա մինչ այդ ամերիկյան արդարադատության կողմից հարցման ենթարկված HSBC եւ JP Morgan բանկերը առայժմ որեւէ ներքին հետաքննություն չեն կատարել: