Լեւոն Արոնյանը նահանջեց 7-րդ հորիզոնական
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը զիջել է դիրքերը շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման նոր աղյուսակում: Մարտի 1-ի դրությամբ մեր գրոսմայստերն ունի 2786 վարկանիշային միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը: Լեւոն Արոնյանը նախորդ ամսվա համեմատ նահանջել է երեք տեղով: Դա տրամաբանական է, քանի որ փետրվար ամսին նա անցկացրել է ընդամենը մեկ պարտիա, իսկ իր հիմնական մրցակիցները՝ 10-13: ՖԻԴԵ-ի հաշվարկով Հայաստանի շախմատիստների լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի. 1. Լեւոն Արոնյան՝ 2786 միավոր 2. Գաբրիել Սարգսյան՝ 2702 3. Վլադիմիր Հակոբյան՝ 2656 4. Հրանտ Մելքումյան՝ 2653 4. Սերգեյ Մովսեսյան՝ 2653 6. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2636 7. Զավեն Անդրիասյան՝ 2616 8. Կարեն Հ. Գրիգորյան՝ 2612 8. Արման Փաշիկյան՝ 2612 10. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 2607