Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  «Երևի ՀՀԿ-ն էլ 70 տարի պիտի իշխի» (տեսանյութ)

Քաղաքականություն
meri

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն Ազատության հրապարակում  հրավիրել է վերջին բացօթյա ասուլիսը։ «Քանի որ հատուկ գործընթացներ չկան, ավելի հարմար է սովորական ձևաչափով ասուլիսներ անցկացնել»,-նշեց ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Վերջինս ահազանգում է շարժման անդամների նկատմամբ ճնշումների մասին։ Այդ համատեքստում է նաեւ  դիտարկում «Նոր Հայաստան»-ի անդամ  Ժիրայր Սեֆիլյանին՝   վաղը Կենտրոն  եւ  Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կանչելը։ «Նոր Հայաստան»-ում, այնուամենայնիվ, վստահ են. երկրի կորսված գարունը դեռ կարող են ետ բերել։ Քաղաքացիները, սակայն, այլևս հույսեր չեն փայփայում, թե առաջիկայում իրավիճակը կարող է փոխվել։ «Ես չեմ տեսնում մի ընդդիմադիր ուժ, որը կարողանա իր ձեռքը վերցնել այս գործողությունը։ Կոմունիստները 70 տարի իշխեցին, երևի ՀՀԿ-ն էլ 70 տարի պիտի իշխի»,-նշեց նրանցից մեկը։ meri1 Մանրամասները՝ տեսանյութում