Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Շարապովան շարունակում է մարզումները

Սպորտ
sport-sharapova-1

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան երկու օր առաջ չնայած հայտնվել է դոպինգ սկանդալի կենտրոնում, սակայն շարունակում է ակտիվ մարզումները: Ինչպես նշում է անգլիական «Միրոր» թերթը, 28-ամյա մարզուհին այժմ բացօթյա պարապմունքներ է անցկացնում Լոս Անջելեսի ծովափին: Նա շարունակում է կրել նաեւ «Նայք» ընկերության մարզահագուստ, չնայած այն խզել է թենիսիստուհու հետ կնքած համագործակցության պայմանագիրը: Հիշեցնենք, որ 2016 թվականի թենիսի Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ Մարիա Շարապովայի դոպինգ թեսթը դրական արդյունք է տվել: Մարտի 7-ին ռուս թենիսիստուհին հատուկ մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ժամանակ հայտարարել է այդ մասին: Ինչպես նշում են սպորտային լրատվամիջոցները, Մարիա Շարապովան ինքնախոստովանության միջոցով, փաստորեն, մեղմացրել է իր պատիժը: Այժմ նրան սպառնում է ոչ թե չորս, այլ մեկ տարվա որակազրկում: Շարապովան նաեւ սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով իրեն աջակցողներին՝ իր համար այս դժվար օրերին։ sport sharapova 3 sport sharapova 2