Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը Մոսկվայում ընդունեց շախմատիստներին (տեսանյութ)

Սպորտ
serj1

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկեց շախմատի հավակնորդների մրցաշարը: Այսօր տեղի է ունեցել մասնակիցների պաշտոնական ընդունելության արարողությունը: Ութ հավակնորդներից երեկոյին մասնակցել են յոթը: Բացակայել է միայն բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը, որը Մոսկվա է ժամանելու հենց մրցաշարի մեկնարկման օրը՝ մարտի 11-ին: Ընդունելության արարողությունը չնայած փակ է եղել լրատվամիջոցների համար, սակայն որոշ կայքէջերում արդեն բազմաթիվ լուսանկարներ են հրապարակվել միջոցառումից: Դրանցից պարզ երեւում է, որ ընդունելությանը մասնակցել են ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Վաղը, տեղի ժամանակով ժամը 13:00-ին տեղի կունենա մրցաշարի պաշտոնական բացումը, իսկ երկու ժամ հետո շախմատիստները գործի կդնեն ժամացույցները: Առաջին տուրում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Մյուս զույգերն այսպիսի կազմ ունեն. Սերգեյ Կարյակին - Պյոտր Սվիդլեր, Հիկարու Նակամուրա - Ֆաբիանո Կարուանա, Վիշվանաթան Անանդ - Վեսելին Թոփալով: Նշենք, որ մրցաշարը բաղկացած է 14 տուրից: Մրցանակային հիմնադրամը կազմում է 420 հազար եվրո: Գլխավոր հովանավորն է «Տաշիր» ընկերությունը: Մրցաշարի հաղթողն այս տարի կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Բուքմեյքերների կարծիքով մրցաշարի թիվ մեկ ֆավորիտ է համարվում Հիկարու Նակամուրան: Ապա գալիս են Ֆաբիանո Կարուանան եւ Լեւոն Արոնյանը: Նշենք, որ մեր շախմատիստին օգնում է Արշակ Պետրոսյանը, որը համարվում է աշխարհի 5 լավագույն մարզիչներից մեկը: serj2 serj3