Դավիթ Սաֆարյանը պարտվեց 1/4 եզրափակիչում
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցասպարեզ ելավ աշխարհի նախկին չեմպիոն, 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Մեր մարզիկը հաջող մեկնարկեց առաջնությունում եւ վստահ հաղթանակներ տարավ 1/16 եւ 1/8 եզրափակիչներում: Սակայն քառորդ եզրափակիչ մրցամարտում Դավիթ Սաֆարյանը 0:6 հաշվով պարտվեց Լեհաստանը ներկայացնող Մոգամեդմուրադ Գաջիեւին: Մեր ըմբիշը դեռեւս կարող է պայքարել բրոնզե մեդալի համար, եթե, իհարկե, նրան հաղթած դաղստանցի ըմբիշը հասնի մինչեւ եզրափակիչ: Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի մյուս մարզիկները՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (97 կգ), պարտվելով նախնական փուլերում, դուրս են մնացել պայքարից եւ մեդալ չեն նվաճել: