Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ «Ռեալ»-ում
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, որը ճանաչվել է Անգլիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն մարզիչ, հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը ի վիճակի է խաղալ Մադրիդի «Ռեալ»-ում կամ ... «Դորտմունդի «Բարուսիան» շատ լավ թիմ է, որի կազմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ: Ինձ դուր է գալիս նրանց խաղը: Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Մարկո Ռոյսը, Հենրիխ Մխիթարյանը, Իլկայ Գյունդոկանը եւ Մատս Հումելսը սուպերկարգի խաղացողներ են եւ նրանք կարող են խաղալ այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ռեալը» եւ «Բարսելոնան»: Արգենտինացի մասնագետը վերը նշած խաղացողների բարձր կարգը հավանաբար զգացել է նաեւ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Բորուսիայի» հետ առաջին խաղում, երբ դորտմունդցիները սեփական դաշտում պարզապես ջախջախել են նրա սաներին՝ 3:0: «Սա այս մրցաշրջանում առաջին դեպքն է, որ պարտվում ենք նման խոշոր հաշվով: Մենք պետք է հանգստություն պահպանենք, որպեսզի նույնը չկրկնվի նաեւ պատասխան խաղի ժամանակ» - ասել է անգլիացիների գլխավոր մարզիչը: