A
A
Դավիթ Սաֆարյանը ձախողեց սփոփիչ գոտեմարտը
Հայաստանի ազատ ոճային ըմբիշներն ավարտեցին ելույթները Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Այսօր հանդես եկած մեր միակ մարզիկը՝ Դավիթ Սաֆարյանը, 70 կգ քաշային կարգում իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, քանի որ քառորդ եզրափակիչում նրան հաղթած ըմբիշը հասել էր եզրափակիչ: Ավաղ, Դավիթ Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտում 4:9 հաշվով պարտվեց ռուսաստանցի Զաուրբեկ Սիդակովին եւ զրկվեց մեր հավաքականի համար միակ մեդալը նվաճելու հնարավորությունից: