Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» պարտվեց առանց գլխավոր մարզչի

Սպորտ
futbol

Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Երեւանի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկին»: Դաշտի տերերը հանդես եկան առանց գլխավոր մարզչի, քանի որ Վարուժան Սուքիասյանն այժմ գտնվում է Գերմանիայում եւ մասնակցում է մարզչական դասընթացների: Դա անդրադարձավ արարատցիների խաղի որակի վրա եւ նրանք պարտվեցին 1:2 հաշվով: Իսկ ահա «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, որը նույնպես պետք է մասնակցեր գերմանական դասընթացին, նախընտրել էր մնալ Երեւանում եւ անմիջականորեն ղեկավարել իր սաներին: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաջորդ՝ 18-րդ տուրի խաղերը տեղի կունենան մարտի 19-ին եւ 20-ին: Իսկ մինչ այդ կկայանան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները: Մարտի 15-ին «Բանանցը» կընդունի «Ալաշկերտին», իսկ 16-ին «Միկան» կհյուրընկալի «Գանձասար-Կապանին»: