A
A
Մոսկվայում բարեգործական երեկո՝ գյումրեցիների համար
Այսօր Մոսկվայի «Դոլմամա» ռեստորանում տեղի կունենա բարեգործական երեկո՝ Գյումրիի անօթեւան ընտանիքների խնդրի լուծման նպատակով: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը: Նրա խոսքերով՝ այդ «հիվանդության» մեջքը կոտրվել է եւ «Գյումրին առանց դոմիկների» ծրագիրն արդեն իրական է: Ժիրայր Ավանյանը նշեց, որ սպասում են մոտ 100 հոգու եւ նրանց նվիրատվությունը ամբողջովին կգնա բնակարաններ գնելու գործին: Ռեստորանի հիմնադիրը նաեւ հիշեցրեց, որ առաջին նվիրատվությունը տեղի է ունեցել հունվարի 13-ին «Դոլմամա»-ում, որի արդյունքում գնվել է 2 բնակարան։ Օրեր առաջ ճաշկերույթ էր կազմակերպվել նաեւ Շվեյցարիայի Լուգանո քաղաքում: