Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 28-ը՝ ոչ աշխատանքային օր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
calendar

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց` մարտի 28-ը ոչ աշխատանքային օր է լինելու, փոխարենը աշխատանքային կլինի ապրիլի 2-ը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է Սուրբ Հարության տոնով, այն այս տարի նշվում է մարտի 27-ին. «Մենք ունենք եկեղեցական տոներ, որոնց հաջորդ օրը, ավանդույթի համաձայն, մարդիկ այցելում են ննջեցյալներին, ուստի կարծում ենք՝ այս օրը նույնպես պետք է ոչ աշխատանքային լինի»: