Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը վերջնաժամկետ սահմանեց աղետի գոտու համար

Հասարակություն
gyumri-1

Այսօր կառավարությունը որոշեց սահմանել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ: Հովիկ Աբրահամյանը հորդորեց համապատասխան մարմիններին՝ հետամուտ լինել և այս ծրագիրը պատասխանատվությամբ իրականացնել: «Սա շատ կարևոր խնդիր է, և բազմաթիվ նման խնդիրներ կան աղետի գոտում, հարկավոր է վերջնական գույքագրել ևս մեկ անգամ և բոլոր հարցերին լուծում տալ»,- ասաց նա՝ դիմելով Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին: Ի դեպ, ծրագրով հատկացված 2990 բնակարանից կնքվել է 2117 բնակարանի նվիրատվության պայմանագրերը, ուստի խնդիր է մնում ապահովել մնացած 873 –ինը: