Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շները՝ «Յունիգրաֆ իքս»-ում

Հասարակություն
shun-4

Երեկ «Յունիգրաֆ իքս» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, թե մարտի 15-ի ուշ երեկոյան՝ ժամը 23.30-24-ի սահմաններում, մի շարք անձինք ապօրինաբար ներխուժել են ընկերության կլինիկայի տարածք։ Նրանք իրենց հետ տարել են կլինիկայում գտնվող կենդանիների։ Լուրը հաստատեցին նաև ոստիկանությունում։ Ավելի ուշ կենդանասերների «Դինգո թիմ»-ը մեզ հետ զրույցում հաստատեց, որ շներին տարել են իրենք, և տանելու գլխավոր նպատակն է եղել փրկել նրանց. «Բացի այդ, այն, որ տարեկան 110 մլն դրամ է «Յունիգրաֆ իքս» կազմակերպությանը տրամադրվում, ուզում ենք հասկացնել հանրությանը, որ այդ գումարները չեն հասնում այնտեղ, որտեղ պետք է»։ «Դինգո թիմ»-ը մեզ լուսանկարներ է տրամադրել, թե ինչ վիճակում են նրանք գտել շներին «Յունիգրաֆ իքս» ընկերությունում։   shun 3 shun 1 shun2