Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ը բնակարաններ կտրամադրի Գյումրիին

Հասարակություն
1449486452_tnak

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետեր, «Տաշիր» Ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որոշման հիման վրա Ընկերության և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջև 2016թ. մարտի 18-ին կնքվել է նվիրատվության պայմանագիր՝ Գյումրի քաղաքի սոցիալապես անապահով և տնակներում բնակվող տասը ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով: Ընկերության աշխատակազմի կողմից կընտրվեն ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այն ընտանիքները, որտեղ երեխաներ, հաշմանդամներ ու տարեց մարդիկ են բնակվում: Պայմանագիրը նաև նախատեսում է սեփականության իրավունքով հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների որոշակի և ժամանակավոր սահմանափակումներ, ինչպիսիք են օտարելը, վաճառելը, փոխանցելը, վարձակալությամբ տրամադրելն ու գրավադրելը: Բացի այդ՝ Ընկերության ղեկավար անձնակազմի և կոլեկտիվի անձնական միջոցների հաշվին ձեռք է բերվում ևս երկու բնակարան՝ առաջնորդվելով դրանց բաշխման նույն սկզբունքներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ