Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաել Անդոնյանը և Մարկոս Պիզելին ստացան մրցանակները

Սպորտ
sport-hff-gndakner

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գաել Անդոնյանը եւ Մարկոս Պիզելին արժանացել էին համապատասխանաբար «Արծաթե գնդակ» եւ «Բրոնզե գնդակ» մրցանակներին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Անցած տարվա դեկտեմբերին ՀՖՖ-ի կողմից անցկացրած քվեարկության արդյունքներով՝ Հայաստանի 2015թ լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Նա ժամանակին ստացել էր «Ոսկե գնդակ» մրցանակը, իսկ ահա 2-3-րդ տեղերը զբաղեցրած Գաել Անդոնյանը եւ Մարկոս Պիզելին հնարավորություն չէին ունեցել լինել Հայաստանում եւ ստանալ իրենց մրցանակները: Այսօր ֆուտբոլիստներին շնորհվել են համապատասխան «գնդակները», ինչպես նաեւ ՀՖՖ պատվոգրերն ու դրամական պարգեւները: