A
A
Հայտնի են Հայաստան - Բելառուս խաղի մրցավարները
Մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Գեորգի Վադաչկորիան: Նրան կօգնեն Զազա Մենթեշաշվիլին եւ Զազա Փիփիան: