Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելառուսի հավաքականը Երեւան կժամանի թուլացված կազմով

Սպորտ
sport-hajastan-belarus-2

Բելառուսի ֆուտբոլի հավաքականը լուրջ կորուստներով կներկայանա Հայաստանի ընտրանու հետ ընկերական խաղին: Ինչպես տեղեկացնում է տեղի «Պրեսբոլ» թերթը, թիմի առաջին մարզմանը երկու ֆուտբոլիստ վնասվածք է ստացել: Այժմ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկեւիչի տրամադրության տակ մնացել են ընդամենը 20 խաղացող: Նախկինում պարզվել էր, որ Հայաստանի հավաքականի հետ խաղին չեն մասնակցի բելառուսցիների մի շարք առաջատար խաղացողներ՝ դարպասապահ Յուրի Ժեւնովը, կիսապաշտպաններ Ալեքսանդր Գլեբը, Անտոն Պուտիլոն, ԲԱՏԷ-ի հարձակվողներ Միխայիլ Գորդեյչուկը եւ Նիկոլայ Սիգնեւիչը: Նշենք, որ Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: