A
A
Վարուժան Սուքիասյանը կրճատեց նախնական կազմը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նախապատրաստվելով մարտի 25-ին կայանալիք ընկերական խաղին, այսօր բաց մարզում անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Դրան մասնակցեցին թիմի հրավիրված 27 ֆուտբոլիստներից 25-ը: Ինչպես պարզ դարձավ «Ա1+»-ի մարզական թղթակցին, հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հավաքի մասնակիցների վերջնական ցուցակում չի ընդգրկել «Արարատի» պաշտպան Նորայր Գրիգորյանին եւ «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանին: Մյուս ֆուտբոլիստներն այսօր առաջին լիարժեք պարապմունքն անցկացրին Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ: Բոլորից շատ ներկայացված է «Փյունիկ» ակումբը՝ 6 ֆուտբոլիստ: