Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ձյուդոյիստները կմեկնեն Թբիլիսի

Սպորտ
sport-dzjudo-1

Հայաստանի ձյուդոյիստները կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք Մեծ մրցանակի մրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնի 6 մարզիկ-մարզուհի. Գարիկ Հարությունյան (60 կգ քաշային կարգ), Ֆերդինանդ Կարապետյան (66 կգ), Արսեն Ղազարյան (73 կգ), Անդրանիկ Չափարյան, Ռաֆայել Դավթյան (81 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչ (52 կգ): «Վարկանիշային միավորների համար կպայքարեն Ֆերդինանդ Կարապետյանը եւ Ժաննա Ստանկեւիչը, իսկ երիտասարդ մարզիկներին այս մրցաշարը հնարավորություն կտա փորձելու իրենց ուժերն արդեն մեծահասակների հետ պայքարում», - հայտարարել է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Ձյուդոյի Թբիլիսիի Մեծ մրցանակի մրցաշարը կկայանա մարտի 24-27-ը: