A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վեսելին Թոփալովի հետ (տեսանյութ)
Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակներով 58-րդ քայլում ոչ-ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ եւ վաստակեց 5,5 միավոր: Նա հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ այժմ բաժանում է 3-4-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որոնք իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Պյոտր Սվիդլերի հետ, որն այսօր ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ վաստակել է 4,5 միավոր: