Ռուսաստանը զրկվեց օլիմպիական ոսկե մեդալներից
Լոզանի սպորտի վերաքննիչ դատարանը չի բավարարել Ռուսաստանի մարզիկների բողոքարկումները եւ ուժի մեջ է թողել նրանց պատժաչափերը: Լսումները սկսվել են այս տարվա փետրվարին: Դրանց արդյունքում 2012 թվականի օլիմպիական խաղերի 50 կմ արագ քայլքի չեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Կիրդյապկինը, զրկվել է ոսկե մեդալից: Նա այդ պարգեւը մոտ ժամանակներում պետք է վերադարձնի Միջազգային օլիմպիական կոմիտեին: Մեդալներից զրկվել են նաեւ ռուսաստանցի աթլետներ Յուլյա Զարիպովան (2012թ ՕԽ չեմպիոն), Օլգա Կանիսկինան (2012թ ՕԽ արծաթե մեդալակիր), Սերգեյ Բակուլինը (2011թ աշխարհի չեմպիոն): Դատարանը 2008թ օլիմպիական խաղերի չեմպիոն Վալերի Բոչկինին չի զրկել այդ կոչումից, սակայն նա պետք է վերադարձնի 2009 եւ 2011թթ աշխարհի առաջնություններում նվաճած ոսկե մեդալները: Հիշեցնենք, որ Ռուսաստանի աթլետները մեղադրվում են 2009-2012թթ խթանիչներ օգտագործելու մեջ: Նրանցից շատերը որակազրկվել են, անգամ՝ ցմահ: