Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Յոհան Կրոյֆը

Սպորտ
sport-krujf

Այսօր, 69 տարեկան հասակում, իր մահկանացուն կնքեց համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Յոհան Կրոյֆը: Հոլանդացի հարձակվողի մահվան պատճառ է դարձել թոքերի քաղցկեղը: Հիվանդության մասին հայտնի է դարձել անցած տարվա հոկտեմբերի 20-ին, Բարսելոնայում: Յոհան Կրոյֆը երկար տարիներ հանդես է եկել հոլանդական «Այաքսում» եւ իսպանական «Բարսելոնայում»: Նա առաջին խաղացողն է, որը երեք անգամ ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Նա նաեւ առաջինն է, որ հաղթել է չեմպիոնների լիգայում որպես ֆուտբոլիստ, եւ որպես գլխավոր մարզիչ: Յոհան Կրոյֆին լրատվամիջոցները տվել են «թռչող հոլանդացի» մականունը, նրան համեմատելով այդ դասի առագաստանավի հետ, որը շատ մեծ արագություն է զարգացնում եւ համարյա թռչում է ծովի ալիքների վրայով: Նա դա անում էր խաղադաշտում՝ մեծ արագության տակ շրջանցելով մրցակից թիմերի պաշտպաններին: 1974 թվականին նա ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, չնայած Հոլանդիայի հավաքականի հետ գրավել է 2-րդ տեղը: