Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցիներին չի հաջողվել ապամոնտաժել արցախյան տաղավարը

Քաղաքականություն
t2

Այսօր լուրեր են տարածվել, որ Մոսկվայում երեկ կայացած ցուցահանդեսի ժամանակ արգելվել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի տաղավարը։ Իսկ պատճառը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունն է եղել, որը խոչընդոտել է կազմակերպվող աշխատանքներին։  «Ցուցահանդեսի մեկնարկին, իրոք, Ադրբեջանի պատվիրակությունն այդ երկրի դեսպանատան հետ միասին փորձել է խոչընդոտել Արցախյան ընկերությունների մասնակցությունը, նրանց ներկայացրած զբոսաշրջային պրոդուկտների ցուցադրությունը: Սակայն նույն պահին հայկական պատվիրակությունը հարթել է բոլոր խնդիրները, և հայկական ու արցախյան ընկերությունները հաջողությամբ շարունակում են ցուցադրությունը՝ ավելի մեծ ուշադրություն գրավելով մեր տաղավարի նկատմամբ: Իսկ ադրբեջանական մամուլը կեղծ լուրեր է տարածել, թե իբր Արցախյան տաղավարն ապամոնտաժվել է այն դեպքում, երբ ի սկզբանե նախատեսված է եղել հայաստանյան և արցախյան ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին՝ մեկ միասնական տաղավարով»,-պարզաբանեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից: Նշված է նաև, որ հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների և մասնակիցների շրջանում։ Տաղավարի մոտ մշտապես հերթեր են գոյանում։ Երեկ՝ օրվա երկրորդ կեսից, սկսվել է նաև հայկական գինու համտես: Հիշեցնենք, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 14 ընկերություններ մեկ միասնական տաղավարով մարտի 23-26-ը Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնում են Մոսկվայում տեղի ունեցող MITT’2016 զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսում: t3 t4 tax