Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առևանգողը հանձնվել է իշխանություններին՝ թռչելով օդանավի պատուհանից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
airplane

16.00 EgyptAir ավիաընկերությանը պատկանող Ա320 ինքնաթիռն առևանգողը մի քանի ժամ տևող բանակցություններից հետո հանձնվել է Կիպրոսի իշխանություններին։ Առևանգողը նախ ազատ է արձակել մնացած ուղևորներին, այնուհետև լքել  ինքնաթիռը՝ թռչելով օդանավի պատուհանից, տեղեկացնում է «Газета.Ru»-ն։

14:41.EgyptAir ավիաընկերությանը պատկանող Ա320 ինքնաթիռի առևանգումը կապված չէ ահաբեկչության հետ, հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

13.10. EgyptAir ավիաուղիները հայտարարել են, որ արդեն ուղևորների մեծ մասն ազատության մեջ է։ Ինքնաթիռում մնացել է միայն 4 օտերերկրացի ուղևոր, որոնց դեռ չի հաջողվում ազատել։

Կառավարության մի պաշտոնյա, ում անունը չի հաղորդվում  ասել է, որ ինքնաթիռն առևանգողը խնդրել է տեսնել իր նախկին կնոջը Կիպրոսում, և որ նա ապրում է Օրոկլինի գյուղում, որը հեռու չէ օդանավակայանից: Ականատեսները հաղորդել են պետական հեռուստաընկերությանը, որ տեսել են նրան թռիչքուղու վրա մի նամակ նետելիս, որը նա պահանջել է փոխանցել այդ կնոջը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան:

10. 36. Եգիպտական EgyptAir-ին պատկանող մարդատար  Ա-320 ինքնաթիռը, որը առևանգվել է անհայտ անձանց կողմից, վայրէջք է կատարել Կիպրոսի Լարնակայի օդանավակայանում, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը: Ինքնաթիռը Ալեքսանդրիայից ուղևորվում էր Կիպրոս: Որոշ տվյալների համաձայն ինքնաթիռում կա 81 մարդ, որոշ աղբյուրներ էլ հաղորդում են 62 մարդու մասին, որոնցից 55-ը ուղևորներ են, իսկ 7-ը ինքնաթիռի անձնակազմն է: ԶԼՄ-ները հաղորդում են, որ վերջիններս մտադիր են ազատ արձակել եգիպտական ծագում ունեցող երեխաներին և կանանց: Sky News հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռից արդեն դուրս է եկել 20 մարդ: «Ինքնաթիռի օդաչու Օմար ալ-Ջամալը հաղորդել է, որ վտանգ կա ուղևորներից մեկի կողմից, որը իրեն կցված  մահապարտի գոտու սպառնալիքի տակ ստիպել է ինքնաթիռի օդաչուին վայրէջք կատարել Լարնակայի օդանավակայանում: Այս պահին բանակցություններ են ընթանում ահաբեկչի և Կիպրոսի իշխանությունների միջև»,- ասված է Եգիպտոսի ավիացիայի նախարարության հայտարարության մեջ: