Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինտենսիվ հրետակոծություն՝ Մարտակերտի հենակետերի ուղղությամբ

Քաղաքականություն
sahman

Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայդիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2700կրակոց: Շփման գծի գրեթե բոլոր հատվածներումադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափիականանետեր և նռնականետեր: Հատկապես ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել առաջնային գծի հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արձակվել է 52 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելուհամար դիմել են պատժիչ գործողությունների և վերջիններիս ստիպել ձեռնպահ մնալիրադրությունը սրելու հետագա քայլերից:   ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն