A
A
«Նոր Ժամանակները» կոչ է անում քվեարկել Սասուն Միքայելյանի օգտին
«Նոր Ժամանակներ» կուսակցությունը կոչ է անում Հրազդանի մեր հայրենակիցներին 2016 թվականի ապրիլի 17-ին կայանալիք Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին քվեարկել նախկին քաղբանտարկյալ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ, Արցախյան ազատամարտի նվիրյալ, լեգենդար «Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար Սասուն Միքայելյանի օգտին, ով անցած ժամանակաշրջանում իր դիրքորոշումներով հավատարիմ մնաց հարազատ ժողովրդին: ՆԺԿ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ