A
A
10 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն այսօր 10 վիրավոր է տեղափոխվել: Նրանց թվում քաղաքացիական անձինք չկան։ Հիշեցնենք, որ հիվանդանոցում բուժվում էր 4 վիրավոր՝ Զավեն Ավանեսյան, Կամո Աբրահամյան, Ծովինար եւ Գարեգին Աղաջանյաններ: Զավեն Ավանեսյանը եւ Կամո Աբրահամյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ Ծովինար եւ Գարեգին Աղաջանյանները գտնվում են վիրաբուժական բաժանմունքում: