Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայի «Դինամոն» մեծարել է Ռոման Բերեզովսկուն

Սպորտ
berez

  Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի «Դինամո» - «Կրասնոդար» խաղի ընդմիջմանը մոսկովյան ակումբը մեծարեց թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, որը անցած տարի ավարտել է իր ելույթները: Հայաստանի հավաքականի նախկին ավագը պարգեւատրվել է պատվավոր դինամոյականի շքանշանով, արժանացել բազում նվերների: «Դինամոյի» երկրպագուները «Ռոմա, Ռոմա» վանկարկումներով են մեծ ֆուտբոլից ճանապարհել մեր լեգենդար դարպասապահին: Հավելենք, որ այդ խաղն ավարտվել է դաշտի տերերի անսպասելի պարտությամբ՝ 1:4, ինչն ավելի բարդացրեց նրան մրցաշարային գործերը: Այժմ «Դինամոն», որի մարզիչներից մեկը Ռոման Բերեզովսկին է, 24 միավորով գտնվում է 11-րդ տեղում: