Հայ բռնցքամարտիկները կվերադառնան զորամաս
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, հանդես է եկել հայտարարությամբ, որ կապված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրություն. Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ակնհայտ է դառնում, որ ես՝որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Ամենից կարեւորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։ Համոզված եմ, որ հայ մարզասերը մեզ կհասկանա։ Եվ բոլոր այն մարզիկները, որոնք ՀՀ հավաքական թիմի անդամ լինելու համար ծառայում էին ազատ գրաֆիկով, կվերադառնան իրենց զորամաս եւ կանցնեն կանոնավոր ծառայության, որպեսզի հարկ եղած դեպքում առաջնագծում պաշտպանեն մեր հայրենիքը։ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան