Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր բռնցքամարտիկները կմեկնեն Թուրքիա

Սպորտ
sport-olimpiakan

Հայաստանի բռնցքամարտիկները կմասնակցեն Թուրքիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարը տեղի կունենա ապրիլի 7-18-ը, Սամսուն քաղաքում: Հայաստանը այդ մրցաշարին կներկայանա 10 մարզիկ-մարզուհով. Արթուր Հովհաննիսյան (49 կգ քաշային կարգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Հովիկյան (75 կգ), Նիկոլ Արությունով (81 կգ), Ռաֆայել Սիմոնյան (+91 կգ) եւ Անուշ Գրիգորյան (51 կգ): Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն այսօր հայտարարել էր, որ մեր բռնցքամարտիկները չեն մասնակցելու առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում եւ Ադրբեջանում։