Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատն» այսօր կընդունի «Ալաշկերտ»-ին

Սպորտ
sport-hajastani-futbol

Այսօր տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրը, որը հետաձգվել էր Հայաստանի եւ Բելառուսի հավաքականների միջեւ կայացած ընկերական խաղի պատճառով: Մրցաշարի միանձնյա առաջատար «Ալաշկերտը» կհանդիպի «Արարատի» հետ: Ընթացիկ մրցաշրջանում կողմերն արդեն չորս անգամ հանդիպել են իրար հետ՝ երկու անգամ առաջնությունում, երկու՝ գավաթում: Երեք խաղում հաղթել է «Ալաշկերտը», իսկ մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Երկրորդ տեղում ընթացող «Փյունիկը» Կապանում կմրցի տեղի «Գանձասար-Կապանի» հետ: Փյունիկցիները չորս միավորով են ետ մնում «Ալաշկերտ»- ից, իսկ կապանցիները հիմնականում «Արարատի» եւ «Շիրակի» հետ պայքարում են մրցանակային 3-րդ տեղի համար: Այս մրցաշրջանում «Փյունիկը» մեկ անգամ հաղթել է «Գանձասար-Կապանին» (4:0), իսկ մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի (0:0): Օրվա երրորդ խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում կհյուրընկալի «Բանանց»-ին: Խաղն անչափ կարեւոր նշանակություն ունի երեւանցների համար, քանի որ պարտության դեպքում նրանք բավականին ետ կմնան Եվրոպայի լիգայի գոտուց: Ընթացիկ առաջնությունում թիմերի միջեւ կայացած երկու խաղերն ավարտվել են միեւնույն 1:1 հաշվով: