Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական կրակը կվառվի ապրիլի 21-ին

Սպորտ
sport-olimpiakan-1

2016 թվականի օլիմպիական խաղերի կրակը կվառվի ապրիլի 21-ին: Այդ մասին հայտնել է Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Ավանդույթի համաձայն կրակը կվառվի Օլիմպիայում, Հերայի տաճարի մոտ, արեւի ճառագայթներից: Օլիմպիական կրակի էստաֆետ նախ հինգ օր կանցնի Հունաստանի տարածքով, իսկ ապրիլի 27–ին կրակը կփոխանցվի «Ռիո-2016»-ի կազմկոմիտեին: Բրազիլիայում կրակի ճանապարհ կընկնի մայիսի 3-ին, խաղերի մեկնարկից 100 օր առաջ: Այն կանցնի 329 քաղաքներով: Ընդհանուր առմամբ օլիմպիական կրակը կանցնի մոտ 30 հազար կիլոմետր, այդ թվում 20 հազարը ցամաքով, 10 հազարը՝ օդով: