Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ առաջնության խաղերը սկսեցին մեկ րոպե լռությամբ

Սպորտ
sport-hh-futbol

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի հետաձգված 19-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Արարատի» հետ: Այդպիսով, ալաշկերտցիները վաստակեցին 42 միավոր եւ ավելի ամրապնդվեցին 1-ին հորիզոնականում, քանի որ նրանց հետապնդող «Փյունիկը» Կապանում 0:1 հաշվով պարտվեց «Գանձասար-Կապանին»: Տուրն ավարտեցին «Շիրակն» ու «Բանանցը»: Գյումրիում կայացած խաղում շիրակցիները 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան եւ կրկին բարձրացան 3-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով «Գանձասար-Կապանից» ընդամենը մեկ միավորով: Հավելենք, որ բոլոր խաղերից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղարաբաղում  զոհված զինվորների հիշատակը: Հաջորդ, 21-րդ տուրը տեղի կունենա ապրիլի 9-ին եւ 10-ին: «Բանանցն» այն բաց կթողնի, քանի որ պետք է խաղար առաջնությունից հանված «Ուլիսի» հետ: Մնացած խաղեում միմյանց հետ կհանդիպեն հետեւյալ թիմերը. «Գանձասար-Կապան» - «Արարատ», «Միկա» - «Փյունիկ», «Շիրակ» - «Ալաշկերտ»: sport hh futbol 1 sport hh futbol 2