A
A
ԼՂՀ ՊՆ.Հակառակորդը շարունակում է խախտել. կա զոհ
Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը: Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին -- ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն