Լեւոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մասնակցեց chess.com կայքի կողմից կազմակերպվող կայծակնային շախմատի անդրանիկ մրցաշարին: Առաջին փուլում նա մրցեց շախմատի այդ ձեւի աշխարհի գործող չեմպիոն Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Կողմերը երեք ժամում, տարբեր ձեւաչափերով, անցկացրին 22 պարտիա: Ալեքսանդր Գրիշչուկը հաստատեց իր բարձր կարգը եւ վստահ հաղթանակ տարավ՝ 12,5:9,5: Այդպիսով, Լեւոն Արոնյանը դուրս մնաց հետագա պայքարից: Մրցաշարին մասնակցում են նաեւ ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հնդիկ Պետդալա Հարիկրիշնան: Նրանք նույնպես զույգեր են կազմել, որոնց հաղթողները կմտնեն եզրափակիչ փուլ: Այստեղ նրանց կմիանա նաեւ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 8-15-ը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 40 հազար դոլար: