«Էրեբունի-99» թիմը հրաժարվել է առաջնությանը մասնակցելուց
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ԿԿ-ի որոշմամբ «Բանանցի» ֆուտբոլիստ Վահագն Այվազյանը որակազրկվել է երկու խաղով՝ առաջնությունում երկրորդ անգամ կարմիր քարտ ստանալու համար: «Էրեբունի-99» թիմը, որը ներկայացնում է Համայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոցը, հրաժարվել է հանրապետության պատանեկան առաջնության մասնակցությունից: Դրա համար մարզադպրոցը տուգանվել է 50 հազար դրամով: Մեծ թվով խախտումներ են թույլ տվել նաեւ ՀՀ 2015-16թթ կանանց ֆուտբոլի ձմեռային ստուգողական մրցաշարին մասնակցած թիմերը: Մասնավորապես՝ «Արթիկ Ա.Ե» թիմի պատասխանատու մարզիչ Ա. Երիցյանը տուգանվել է 49 հազար դրամով՝ հինգ տարբեր խախտումներ թուլ տալու համար (անհայտ ֆուտբոլիստների մասնակցություն եւ այլն):