Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ կխաղա Կլոպի դեմ

Սպորտ
gsg

Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կխաղա իր նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի թիմի դեմ: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2013 թվականին, երբ մեր ֆուտբոլիստը դեռեւս հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորի» կազմում: Այն ժամանակ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում ուկրաինական ակումբին մրցակից էր բաժին ընկել հենց Դորտմունդի «Բորուսիան», որը գլխավորում էր գերմանացի մասնագետը: Այն ժամանակ դորտմունդցիները երկու խաղերի արդյունքով հաղթանակ են տարել եւ մտել հաջորդ փուլ (2:2, 3:0): Այսօր Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում, արդեն «Բորուսիայի» կազմում, կխաղա Յուրգեն Կլոպի նոր թիմի՝ «Լիվերպուլի» դեմ: Հանդիպումը տեղի կունենա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: Դաշտի տերերը Յուրգեն Կլոպի համար հատուկ ցուցանակ են պատրաստել, որի վրա նշել են «Լիվերպուլի» հանդերձարան տանող ճանապարհը՝ վախենալով, որ նա կարող է սովորույթի համաձայն գնալ դեպի «Բորուսիայի» հանդերձարան: Բուքմեյքերները հանդիպման բացահայտ ֆավորիտ են համարում «Բորուսիային», որի հաղթելու հնարավորությոնները չորս անգամ բարձր են գնահատում, քան «Լիվերպուլինը»: