Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մտքով հայրենիքիս հետ էի». Հենրիխ Մխիթարյան

Սպորտ
sport-mxitaryan.

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ չի կարողացել լրջորեն տրամադրվել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Լիվերպուլի» հետ առաջին խաղին: «Մարտահրավերը ընդունված է: Եկեք հաջողության հասնենք հաջորդ շաբաթ: Ամբողջ խաղի ժամանակ մտքով հայրենիքիս հետ էի: Հայաստան» - իր թվիթերյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ «Բորուսիայի» եւ «Լիվերպուլի» միջեւ կայացած առաջին խաղում գրանցվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 1:1: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին, ընդ որում հենց նրա փոխանցումից հետո Մատս Հումելսը հավասարացրել է հաշիվը: Չնայած խոստովանությանը, գերմանական լրատվամիջոցները բարձր են գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը՝ 7 միավոր 10 բալանոց համակարգով: Նրանից ավելի բարձր գնահատական ստացել է միայն թիմի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը՝ 7,5: