Հայտնի են Եվրոպայի կանանց առաջնության մասնակիցները
2016 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը կմասնակցեն Հայաստանի չորս շախմատիստուհիներ: Դրանք են գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գեւորգյանը: Մրցաշարը տեղի կունենա ռումինական Մամայա քաղաքում, մայիսի 27-ից մինչեւ հունիսի 7-ը: Առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 25 երկրների 103 շախմատիստուհի: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Առաջնության գլխավոր մրցավար է նշանակվել Հայաստանը ներկայացնող Աշոտ Վարդապետյանը: Հայաստանի չորս պատվիրակներ կմասնակցեն ապրիլի 11-ից ԱՄԷ-ում մեկնարկող «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարին: Գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն մեր առաջատար շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հայաստանի չեմպիոն Զավեն Անդրեասյանը եւ կանանց գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Մրցաշարը նույնպես կանցկացվի շվեյցարական մրցակարգով, սակայն 9 տուրով: