Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք պետք է տապալենք ռուս- ադրբեջանական համագործակցությունը»

Քաղաքականություն
cb5f2cfff5072db4c43ed6a466192043

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ պետք չէ համակերպվել Ռուսաստանի' Ադրբեջանին զենք վաճառելու փաստի հետ: «Ամեն ինչ պետք է արվեր, որ առանձին գնար ԼՂՀ-ի զենքի խմբաքանակը, քանի որ Ադրբեջանն ասում է' ամրագրեք, որ ԼՂՀ-ն իմ տարածքն է: Լեռնային Ղարաբաղն էլ ի պատասխան ասում է, որ ինքն անկախ է»: Խոսելով վերջին օրերի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լայնածավալ մարտական գործողությունների մասին, նա նկատեց. «Ադրբեջանը ցույց տվեց, որ սպառնալիք է խաղաղ բնակչության համար»: Այս համատեքստում կարևոր է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա. «Պիտի խնդիր դրվի սպառազինությունների առումով, այդ թվում զենքի չափի ու տեսակների»: Բացի այդ, վերլուծաբանը շեշտեց. «Եթե Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Մենք պետք է տապալենք ռուս- ադրբեջանական համագործակցությունը»: