Հայաստանի ծանրորդները մեկնեցին Նորվեգիա
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն այսօր մեկնել են նորվեգական Ֆյորդե քաղաք, որտեղ ապրիլի 10-16-ը կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Կանանց մրցաշարում հանդես կգան 33 երկրների 144 ծանրորդուհի: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այդ մրցումներում հայտավորել է 7 հոգի. Աննա Գովելյան (53 կգ քաշային կարգ), Իզաբելա Յայլյան (58 կգ), Քրիստինե Պետրոսյան (63 կգ), Նազիկ Վադալյան (69 կգ), Սոնա Պողոսյան (75 կգ), Արփինե Դալալյան, Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ): Տղամարդկանց առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 39 երկրների 200 ծանրորդ: Մեր հավաքականն այս մրցումներում հանդես կգա այսպիսի կազմով. Վանիկ Ավետիսյան, Ռոստամ Կարապետյան (69 կգ), Անդրանիկ Կարապետյան, Տիգրան Մարտիրոսյան (77 կգ), Առաքել Միրզոյան, Աղասի Աղասյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Գոռ Մինասյան (+105 կգ):