Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը ուշ երեկոյան այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ

Քաղաքականություն
12967284_1020955337940074_8831624204542847787_o

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ։Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ելնելով լարված աշխատանքային իրավիճակից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ուշ երեկոյան կրկին այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ: Նախարարը հոսպիտալի պետի և բժիշկների հետ այցելել է վիրավոր զինծառայողներին, հատուկ ուշադրություն դարձրել ծանր վիրավորների վիճակին և քննարկել նրանց առողջության հարցը»,–Facebook-ի իր էջում գրել է խոսնակը։ 12961210_1020955294606745_7196691151962459342_o 12977072_1020955291273412_4414372129503105904_o 12983213_1020955287940079_1067001510982999832_o