A
A
ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ԴԵՌ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին օրերին արձանագրված ջերմաստիճանի նվազումը իր բացասական ազդեցությունը կթողնի մրգատու այգիների վրա, հատկապես այն ծառերի, որոնք արդեն հասցրել են բողբոջել: Այս մասին հայտնել է Շիրակի մարզի գյուղատնեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
Հացահատիկի, մասնավորապես աշնանացան ցորենի վրա, ըստ մասնագետների, եղանակային այս փոփոխությունները չեն ազդի: Նշենք, որ Շիրակի մարզում 2005-ի աշնանը ցանվել է 19 հազար հա աշնանացան ցորեն, իսկ գարնանացանի աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Պատասխանատուները հավաստում են, որ այս տարի Շիրակի մարզում գարնանացանի ցանքատարածությունները նախատեսվում է ավելացնել 2-3 հազար հեկտարով:
Գյումրիի «Ցայգ» Հ/Ը