Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿԵՂԵՑԻՆ ԳՆՈՒՄ Է ԴՊՐՈՑ

Մարզեր

Գորիսի դպրոցների մանկավարժական եւ աշակերտական կոլեկտիվների հետ հանդիպեց Սյունաց թեմի փոխառաջնորդ Աբգար աբեղա Հովակիմյանը: Այցի նպատակն էր ուժեղացնել կապը եկեղեցու եւ դպրոցների միջեւ:

Յուրաքանչյուր աշակերտ պետք է ճիշտ տեղեկատվություն ստանա եկեղեցու պատմության մասին, գիտակցի եկեղեցու կարեւորությունը: Ըստ Սյունաց թեմի, այսուհետ դպրոցներում կլինեն ավելի ակտիվ այցելություններ, որոնք կնպաստեն աշակերտների հոգեւոր պահանջը լրացնելուն, ինչպես նաեւ նրանք կստանան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները:

Առաջարկը ոգեւորությամբ ընդունեցին եւ մանկավարժները, եւ աշակերտները:

Գորիսի «Լաստ» ՀԸ