Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ռոբոտները կարող էին նվազեցնել սահմանում զոհերի թիվը

Հասարակություն
IMG_5774

Հայաստանի  տարբեր դպրոցներից եւ ուսումնական կենտրոններից 11 թիմ այսօր մրցում են, որպեսզի ական փնտրող իրենց ռոբոտը ճանաչվի լավագույնը: Մրցույթում հաղթելու համար պահանջվում է, որպեսզի պատրաստված ռոբոտը շրջանցի բոլոր խոչընդոտներն ու գտնի  մինչեւ 3 սմ խորության  վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, նշի  գտնվելու վայրը եւ ականների դասավորությամբ էլեկտրոնային քարտեզ ուղարկի համակարգչին: IMG_5763 Հիմնականում դպրոցականներից կազմված թիմերը մարտական են տրամադրված։ Ասում են՝  ռոբոտ ստեղծելը դժվար չէ, հատկապես երբ աշխատում են թիմով; Երեխաները վստահեցնում են՝ կարեւոր է միայն  ֆիզիկայի, մաթեմատիկայի իմացություն ու լավ տրամաբանություն: IMG_5766 Վանաձորի «Կրթական կամուրջ» ուսումնական հաստատության ռոբոտաշինության խմբավար  Անուշ Թորոսյանն ասում է, որ պատանիները հետաքրքրված են ոլորտով։ Համոզված է, որ ապագայում այսօր մրցույթին մասնակցող երեխաները մեծ հաջողությունների են հասնելու ռոբոտաշինության ոլորտում։ IMG_5767 Վեդու ավագ դպրոցի թիմի համար ական փնտրող ռոբոտը արդեն երրորդ աշխատանքն է:  Նրանք ստեղծել են  ժապավեն կտրող ռոբոտ, որն, ի դեպ, Դիջիթեք էքսպոյի բացումն է կատարել, իսկ մյուս ստեղծագործությունը ԲՕՌ անունով ռոբոտն է՝ բանակին օգտակար ռոբոտը։ «Ռոբոտը երեք մասից է բաղկացած, մեկը անանցանելի վայրերում զինվորներին բուժօգնություն տանելու համար է, մեկը նռնակ է նետում թշնամու դիրքերի վրա, մյուսն էլ ռումբ»,- պատմում է թիմի մասնակիցներից մեկը ու վստահեցնում, որ իրենց ստեղծած ռոբոտները կարող են բանակի մի մասը դառնալ ու նվազեցնել նաեւ մարդկային կորուստները: IMG_5778 «Ռոբոտը գտնելով ականը՝ կանգնում է, ֆիքսում է տեղը, որոշում է իր կոորդինատը տարածության մեջ եւ դա գրում է հիշողության քարտի վրա։ Այն ռոբոտի աշխատանքից հետո հանում ենք, միացնում ենք համակարգչին եւ տեսնում որտեղ է ականը»,- այսպես է իր ստեղծած ռոբոտի մեխանիզմը բացատրում Ռաֆայել Դարբինյանը Վանաձորի թիվ 5 դպրոցից, ու  վստահեցնում, որ այս ամենն ինքն ու իր ընկերներն անում են, որ գոնե տարիներ հետո, հետախույզներին ամբողջությամբ փոխարինեն ռոբոտները եւ վնասներն, ըստ այդմ, քիչ լինեն: IMG_5780 Գյումրու պոլիտեխնիկական համալսարանի թիմի ավագ Դավիթ Նիկողոսյանն էլ համոզված է, որ այս պատանիները դպրոցն ավարտելուց  հետո  բարձրորակ մասնագետներ կլինեն եւ կդառնան հայ ռոբոտաշինության ապագան: Մրցույթի  հաղթողների անունները պարզ կլինեն մի քանի օրից։